Ֆիշինգ։ Ի՞նչ է ֆիշինգը։

Standard

Մեզ բոլորիս հաճախ գրում են մարդիկ,ովքեր ապրում են Զիմբաբվեում կամ թեկուզ Շվեդիայի քաղաքներից որևէ մեկում,նրանք ասում են,որ ցանկանում են ինչ-որ գումարներ տալ մեզ,կամ առաջարկում այս կամ այն աշխատանքը online տարբերակով,նրանք հայտնվում են թե՛ սոց կայքերում,թե՛ մեր մեյլերի ինբոքսներում։

Ովքե՞ր են նրանք և ի՞նչ նպատակ է հետապնդում նրանց առաջարկները,դիտե՛ք տեսանյութում և ուղղակի խուսափեք նրանցից։

facebook: Ներկայացնելով նոր հնարավորություն՝ nearby friends

Standard

Այսօր նույնիսկ սոց․ կայքերը իրենց ներդրումները անում են այնպիսի ֆունկցիաների մշակման և զարգացման մեջ,որոնք օգտատերերին վիրտուալից կբերեն իրականություն։

Ֆեյսբուքը շուտով կներկայացնի իր նոր ֆունկցիան,որը կկոչվի Nearby Friends

Այս ֆունկցիան կօգնի գտնել friend list-ից այն ընկերներին ովքեր գտնվում են ձեր մոտակայքում։ Ֆունկցիան կառավարելի է օգտատիրոջ կողմից,և կարող է օգտատերը որոշել իր հասանելիությունը։ Եթե դուք միացնեք ֆունկցիան,ապա դուք կտեղեկանաք, թե ձեր ընկերներից ովքեր են մոտ գտնվում ձեզ (եթե նրանք կիսում են իրենց location-ը ձեզ հետ),կապ կհաստատեք նրանց հետ և կհանդիպեք միմյանց։ Օրինակ, եթե դուք ցանկանցում եք գնալ կինոթատրոն,սրճարան,կամ ուղղակի ունեք կես ժամ և ցանկանում եք հանդիպել ձեր որևէ ընկերոջ հետ, ապա դուք կարող եք տեսնել, թե նրանցից ով է գտնվում ձեզ ավելի մոտ,և պայմանավորվել հենց նրա հետ։
Ֆունկցիան նաև հնարավորություն է տալիս օգտատիոջը ընտրել այն խմբերը ում նա ցանկանաում է հասանելի լինել, օրինակ՝ your friends, close friends, կամ specific friends list։
Nearby Friends-ի միջոցով,կարող եք կիսվել նաև ձեր location-ով։

 

 

Nearby Friends


Nearby Friends-ը այլ բազմաթիվ հնարավորություններ է տալիս,միմյանց հեշտ գտնելու,և ձեր ընկերների շարժին հետևելու,իմանալու, թե նրանք որտեղ են այս պահին,խորհուրդ տալ նրանց թե ուր գնան։

Ֆունկցիան արդեն մի քանի շաբաթից հասանելի կլինի android-ներում և ios-ներում, դեռ Ամերիկաբնակ օգտատերերի համար։

Հեղափոխական հնարավորություն է.:::::

Tigran Hamasyan official page-ի թերությունները

Standard
Տիգրան համասյանը ճանաչված դաշնակահար է և մարդ ով ջազզին տալիս է հայկական երանգներ։ Սակայն facebook սոց․ կայքում նրա էջը ունի որոշակի թերություններ,որոնք կարծում եմ պետք է կարճ ժամանակում կարգի բերվեն։
Մի քանի խորհուրդ այն մարդկանց,ովքեր զբաղվում են Tigran Hamasyan official page-ով,և պատասխանատու են դրա համար։
  1. Կարծում եմ էջի անունը պետք է փոխվի,էջը արդեն Verified page է,և կարիք չկա գրելու official page արտահայտությունը,ճիշտ կլինի էջը կրի միայն արտիստի անունը՝ Tigran Hamasyan կամ Tigran Hamasyan (Տիգրան Համասյան):Այս լայքերի քանակի դեպքում էջի անունը փոխելը կարծես անհնարին է,բայց, քանի որ էջը Verified page է,կարծում եմ հնարավոր կլինի բանակցել Facebook-ի հետ։ Ամեն դեպքում,այս հարցով կփորձեմ օգտակար լինել։
  2. Խնդիրը է նաև էջի usarname-ը, այն ուղղակի էջում ակտիվացրած չէ։ Usarname-ը էջը կսարքի հեշտ գտնվող,հղմանը կտա ավելի կոկիկ տեսք, offline տարբերակում (Visit Card,Poster և այլն) օգտագործելու համար կլինի ավելի ճիշտ և հարմար:

Օրինակ՝ fb.com/Tigran.Hamasyan (facebook.com/Tigran.Hamasyan)

Tigran Hamasyan's fb page

Tigran Hamasyan’s fb page

Արշավային iPhoneography

Standard

Սաղմոսավանք,Օհանավանք,Մուղնի․։։։։։ Սուրբ Զատիկին,կիրակի օրը (20.04.2014թ),Ապրես Զոհրաբյանը  կազմակերպել էր իր հերթական արշավը,որը յոգայի,շրջագայության,երաժշտության,կիթառի և պատմության համադրություն էր։ Նախ այցելեցինք Սաղմոսավանք,որը պարզվեց բավականին հետաքրքիր աշխարհագրական դիրք ունի,մի կողմից Արա լեռն է,մյուս կողմից Արագածը,իսկ մեկ այլ կողմից Արարատը։ Հաջորդիվ այցելեցինք Օհանավանք,որտեղ Տիգրանը,ով «Քարահունջ» խմբի կիթառահարն է և կատարողը մի քանի կատարում կատարեց հենց եկեղեցու բակում։ Իմ կողմից ամենաշատը սիրվեց «Կանչում եմ արի-արի» կատարումը։ Այցելեցինք նաև Մուղնիի եկեղեցի,որը ասեմ հաջորդ երկու եկեղեցիներից ամենաբարեկարգն էր և ուներ գեղեցիկ այգի։ Իսկ իմ կողմից մի քանի լուսանկար նկարված iPhone-ով (iPhoneography)

Mountain Aragac

Mountain Aragac

Saghmosavanq

Saghmosavanq church

The Sky

The Sky

The Sky

The Sky

Dome of Ohanavanq church

Dome of Ohanavanq church

 

Child in Ohanavanq

Child in Ohanavanq

Tigran Carahunge Kuchatyan

Tigran Carahunge Kuchatyan